Նյարդաբանություն
Ալցհեյմերի հիվանդություն
Սովորաբար ուղեղի նմանատիպ խանգարումներն առաջանում են այլ հիվանդությունների, օրինակ` գլխուղեղի վնասման կամ էլ կաթվածի հետևանքով: Ավիտամինոզի դեպքում նման հոգեկան խանգարումները ժամանակավոր բնույթ են ունենում: Եթե օրգանիզմում РР վիտամինի պակաս կա, ապա առաջանում է պելագրա հիվանդությունը, որին բնորոշ են դողն ու հալյուցինացիան:
Վիճակը կանոնավորվում է հիմնականում հատուկ սննդակարգից հետո: Ուղեղի ախտահարման մեկ այլ պատճառ է սիֆիլիսը, որը բավական հաջող բուժվում է պենիցիլինային խմբի դեղորայքով: Սակայն հոգեկան օրգանական խանգարումները կարող են նաև հանգեցնել մահվան: Նման հիվանդություններից թերևս ամենատարածվածը Ալցհեյմերի հիվանդությունն է: Մեծ մասամբ հիվանդանում են տարեց կամ էլ ծեր մարդիկ:
Հիվանդության առաջացման պատճառները
Հիվանդության առաջացման իսկական պատճառը մինչ օրս հնարավոր չի եղել պարզել: Մասնագետները կարծում են, որ որոշ դեպքերում այն պայմանավորված է վիրուսային վարակով: Հիվանդության էությունը գլխուղեղում անդառնալի խանգարումներն են, որոնք հանգեցնում են նեյրոնների ու դրանց միջև առկա կապերի մեռուկացման: Այդպիսով հիվանդությունը սրընթաց զարգանում է ու հանգեցնում հոգեբանական ֆունկցիաների քայքայման: Տվյալ հիվանդության հիմնական ախտանշաններն են հիշողության կորուստը, իսկ դրանից հետո` շարժողական ու մտավոր ունակությունների լրիվ կորուստը:
Ախտանշանները
Ուրեմն ինչպե՞ս կարելի է ճանաչել Ալցհեյմերի հիվանդությունը: Հիվանդության սկիզբը բնութագրվում է հիշողության և ուշադրության կենտրոնացման խնդիրներով: Առաջանում են ցրվածություն, մոռացկոտություն, ժամանակի զգացողության բացակայություն, խճճվածություն իրադարձությունների հերթականության մեջ: Սակայն այս հիվանդության սկիզբը կարող է նաև այլ ընթացք ունենալ, ինչպիսին է, ասենք` բնավորության փոխվելը. մարդը դառնում է եսասեր ու կոպիտ կամ էլ կարող է զառանցել ու հալյուցինացիաներ ունենալ: Հոգեկան խանգարումների բացակայության պատճառով մարդիկ հազվադեպ են բժշկի դիմում, իսկ բնավորության փոխվելն ընդունում են որպես ծերունական «պարգև»:
Հիվանդության զարգացման հետ այդ ախտանշաններն ուժգնանում են: Հիվանդներն այլևս չեն ճանաչում հարազատ մարդկանց, մոռանում են սեփական տարիքը, կորցնում ինքնուրույն հագնվելու ու կենցաղային տեխնիկայից և նույնիսկ սեղանի սպասքից օգտվելու ունակությունը: Եթե հիվանդը համապատասխան բուժում չի ստանում և հիվանդությունն էլ արդեն վերջին փուլում է, մարդը լրիվ շրջապատից է կախված լինում:
Ի՞նչ է Ալցհեյմերի հիվանդությունը
Սա հիվանդություն է, որը պայմանավորված է գլխուղեղի բջիջների մեռուկացմամբ ու հիշողության, ինտելեկտի կորստով, ինչպես նաև` զգացմունքային ու վարքի լուրջ խնդիրներով: Սա շատ նենգ հիվանդություն է: Այն ախտահարում է դեռևս ոչ այնքան ծեր ու առույգ մարդկանց: Հիվանդության զարգացման բնորոշ տարիք է համարվում 65-70 տարեկանը: Սովորաբար դա այն տարիքն է, երբ մարդը հասարակության մեջ ինչ-որ դիրքի ու բարեկեցության է հասել, երեխաները մեծացել ու ինքնուրույն են դարձել: Վերջապես մարդը հնարավորություն է ստանում ինքն իրենով զբաղվելու. տեղափոխվել ամառանոց, ճանապարհորդություն կատարել, հիշել հին հոբբին ու զբաղմունքները, որոնցով ոչ մի կերպ ժամանակ չէր գտնում զբաղվելու: Սակայն այդ պլանները խախտվում են այն գործընթացներով, որոնք հիվանդության առաջին 15-20 տարիներին աննկատ են ընթանում:
Ալցհեյմերի հիվանդությունը բժիշկների ու գիտնականների համար հանելուկ է մնում:Դրա առաջացման մեխանիզմները մինչև վերջ ուսումնասիրված չեն, սակայն գիտնականների մեծամասնությունը ենթադրում է, որ հիվանդությունը ուղեղի հյուսվածքում ամիլոիդային սպիտակուցի կազմության փոփոխման հետևանքով է առաջանում: Սպիտակուցային միացությունները կայուն գոյացություններ են ձևավորում ինչպես նեյրոնների ներսում, այնպես էլ դրանց շուրջ: Երբ նյարդային բջիջների քանակը ու դրանց միջև կապը խիստ նվազում է, ուղեղը դադարում է իր սովորական ֆունկցիաները կատարելուց, ինչն անմիջապես արտացոլվում է մարդու վարքագծի և ընդհանուր վիճակի վրա: Այդ պահից սկսած` Ալցհեյմերի հիվանդությունն արտահայտվում է արտաքին նշաններով:
Առաջինն այս հիվանդությունը նկարագրել է գերմանացի գիտնական Ալոիս Ալցհեյմերը, որի անունով էլ անվանել են այն: Այսօր Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական տկարամտության հիմնական պատճառներից է համարվում (բոլոր դեպքերի 35-40%-ը): Հիվանդների թիվն ավելանում է: Վերջին տարիներին 24 մլն-ից (2001-ի տվյալներով) հասել է 40մլն-ի (2011 թ.): Ամենամեղմ կանխատեսումներով, 2050-ին հիվանդների թիվը կհասնի 100 մլն-ի:
Հիվանդության ռիսկերը
Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների թվի աճը պայմանավորված է զարգացած երկրներում կյանքի տևողության մեծացմամբ: Բանն այն է, որ թոշակային տարիքի մարդկանց մոտ հիվանդանալու հավանականությունը երկու անգամ ավելի է: Ռիսկի գործոններից է նաև գենոտիպը: Կարծիք կա, որ հիվանդությունը կարող է գեներով փոխանցվել: Որոշ տվյալների հանաձայն` Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը հարազատների մեջ նորմից 4 անգամ բարձր է: Մասնագետներ էլ կան, որոնք նշում են, որ Ալցհեյմերի հիվանդությունը հաճախ է հանդիպում կանանց մոտ: Այս տվյալներն իմանալն անհրաժեշտ է, սակայն էլ ավելի կարևոր է հիվանդության կանխարգելման տեսանկյունից իմանալ այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության զարգացման:
Համաձայն գոյություն ունեցող տվյալների` Ալցհեյմերի հիվանդության հակում ունեն այն մարդիկ, որոնք գանգուղեղային վնասվածքներ են ստացել: Ռիսկի խմբում են նաև զինված գործողություններին այս կամ այն կերպ մասնակցածներն ու պայթուցիչների ուժեղ ձայնային ալիքին ենթարկվածները: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ հիվանդությունը կապված է նաև երիտասարդ տարիներին կամ էլ միջին տարիքում տարած դեպրեսիայի որոշ էպիզոդների հետ: Ռիսկի խմբում են նաև գեր, սակավաշարժ մարդիկ: Այսօր այլևս կասկածի տակ չի առնվում այն փաստը, որ իսկապես էլ ֆիզիկական կանոնավոր վարժությունները մաքուր օդին ամրացնում են գլխուղեղի բջիջները:
Շաքարախտ. սա ևս հիվանդության զարգացման պատճառներից է համարվում: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակն անդրադառնում է անոթների ու նյարդային բջիջների վրա: Կարելի է առանձնացնել անոթային հիվանդություններով պայմանավորված ռիսկի մի խումբ. արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ, ծխելը, խոլեստերինի բարձր մակարդակը, լիպիդները: Վերջապես, էական գործոն է ընդունվող դեղորայքը: Տարեց մարդիկ տարբեր հիվանդությունների դեմ տարբեր դեղեր են ընդունում: Ու ստացվում է, որ մի հիվանդության դեմ ուղղված դեղամիջոցը հրահրում է մեկ այլ հիվանդություն:
Հիվանդության ախտորոշումը
Ցավոք, այս հիվանդությունը շատ դժվար է ախտորոշել, դա, որպես կանոն, կատարվում է միայն մնացած բոլոր հոգեկան խանգարումների բացառման ճանապարհով: Սակայն արժե նշել, որ ներկայումս կիրառվում է մի սարքավորում, որը հնարավորություն է տալիս ուղեղի միջուկային մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա կատարել: Դրա շնորհիվ ստացվում է ուղեղի շատ հստակ եռաչափ պատկեր, ինչը հնարավորություն է տալիս 97% հավանականությամբ ախտորոշել հիվանդությունը:
Բուժումը
Չնայած այն հանգամանքին, որ հիվանդության ուսումնասիրման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, նունիսկ ճիշտ ախտորոշման դեպքում էլ Ալցհեյմերի հիվանդությունը բուժելը դժվարություն է ներկայացնում: Կա դեղորայք, որը որոշ ժամանակով հետաձգում է հիվանդության զարգացումը, բարելավում ուղեղի գործունեությունն ու որոշ հոգեկան ֆունկցիաներ: Արդյունավետ կլինի բուժումը, եթե այն սկսվի հիվանդության վաղ փուլում:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն